Մշակույթ

Թանգարանների յուրահատուկ ծրագրերը այցելուների համար

hasmikmartirosyan
Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականից մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր, իսկ մայիսի 21-ը՝ թանգարանների գիշերը, որը մեկնարկել է   2005 թվականից՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար: Ինչպե՞ս են պատրաստվում թանգարանները օրվան, ի՞նչ խնդիրների առջև են այսօր կանգնած հայաստանյան թանգարանները, ի՞նչ ծրագրեր են իրականցվում այցելուների մուտքը խրախուսելու համար:

Այսօր՝ մայիսի 21-ին ժամը 18-24-ը անցկացվելու է  «Թանգարանների գիշեր» միջոցառումը՝ «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներք: Տեղեկացնենք, որ Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականից մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր, իսկ մայիսի 21-ը՝ թանգարանների գիշերը, որը մեկնարկել է   2005 թվականից՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար: Մայիսի 18-ին Հայաստանում արդեն իսկ 112 թանգարան անվճար բաց էին այցելուների համար, իսկ այսօր նույքան էլ բաց կլինեն ժամը 18-Ից 24-ը:

Թանգարանների միջազգային օրն ու թանգարանների գիշերը  վերջին տարիներին մեծ իրարանցում են առաջացրել Հայաստանում և Արցախում: Մինչև կեսգիշեր այցելուների առաջ դռները բացած թանգարանները ներկայանալու են յուրահատուկ ծրագրերով: Կազմակերպվելու են  տարաբնույթ միջոցառումներ՝ ինչպես հիմնական, այնպես էլ ժամանակավոր ցուցադրություններ, բացօթյա համերգային, կրթական ծրագրեր, դաս, խաղ էքսկուրսիաներ, դասախոսութուններ։ Ասել է, թե այդ օրն այցելուներին ներկայանալու են  ժամանակից մատուցմամբ։

«Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագիրը կրող միջոցառման վեկտորը սոցիալական է լինելու: Ըստ Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կենտրոնի նախագահ Մարինե Հարոյանի, խորագրի ընտրությունը պատահական չէ: Մի քանի տարի է հիմնախնդիր էր դրված թանգարանները դարձնել կրթական միջավայր, իսկ հավաքածուներն էլ հասանելի, և որդեգերելով սոցիալական ուղղություն «մենք լուծում ենք մի շարք խնդիրներ»։ Ինչի՞ մասին է խոսքը՝  պարզաբանում է ԻԿՕՄ-ի հայաստանյան ղեկավարը:

«Համայնքում ապրող սոցիալական խնդիրներ ունեցող անձանց բերել թանգարան, մի փոքր փոխել նրանց միջավայրը՝ ներգրավել հասարակական կյանք: Էկոլոգիական խնդիրներն են այսօր արդիական, հարցերը կարող են բարձրացնել ինչպես բնագիտական թանգարանը, նաև արվեստի թանագարանները՝ էկլոգիական նվիրված միջոցառումներ կազմակերպելով»:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջինյանն էլ խոսելով քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող՝ 5 թանգարանների իրականացվելիք ծրագերի մասին նշեց, որ իրենք համատեղ ներկայանալու են այցելուներին՝ Էրեբունի թանգարանում:

Տեղեկացնենք, որ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը տոնը նշել է Իրանի Պերսոպոլիսի պատմահնագիտական արգելոցի թանգարանային հատվածում՝ «ՀՀ ուրարատական ժառանգությունը» խորագրի ներքո:  Ցուցադրութունը համընկել է ԻԿՕՄ-ի 70 ամյակը, որին մասնակցել է նաև միջազգային կազմակերպության նախագահը, ով նույնպես մասնակցել է հայկական կողմին ցուցադրությանը:

Ոլորտում այսօր դեռ անելիքներ կան մարդկանց մուտքն ավելի հաճախակի դարձնելու տեսանկյունից: Ըստ Թանգարանների միջազգային խորհրդի հայաստանյան ղեկավարի՝ Մարինե Հարոյանի ՝չնայած, որ 10 տարվա վիճակագրությունը փաստում է, որ հետաքրքրությունը թանգարանների նկատմամբ մեծանում է, բայց «ոլորտը բարեփոխման կարիք ունի»,- ասում է տիկին Հարոյանը: Նախ հարկավոր է վերականգնել ու ամրապնդել կապը թանագրանների և կրթական հասատատությունների միջև:

Դպրոցականների շրջանում հաճախակի կազմակերպելով այցելութուններ թանգարաններ՝ այն ծառայեցնել որպես կրթական տարածություն և դասապատրաստման վայր: Խնդիրներից Թանգարանների միջազգային խորհրդի հայաստանյան ղեկավարն առանձնացրեց նաև կադրայինը:

Կարդացեք նաև

Back to top button