

Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջեւ ազատ առևտրի մասին պայմանագրի նախագծին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո մի շարք ապրանքների վրա կսահմանվի զրոյական մաքսատուրք, մի շարք այլ ապրանքների վրա էլ այն կսահմանվի մինչեւ 2025 թվականը: Սահմանված է նաև ազատ առեւտրի ռեժիմից դուրս մնացող ապրանքների շարքը՝ այդ ապրանքներից են մասնավորապես շաքարը, բանջարեղենն ու ծխախոտը:
«Մենք ցանկանում ենք պայմանագրում ընդգրկել կոնյակի ու գինիների արտահանման համար բարենպաստ պայմաններ: Քանի որ պայմանագրի նախագիծը ստեղծվել է դեռ մինչեւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, նման կետեր այն չի պարունակել»,-հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:




