Մշակույթ

Բացօթյա համերգ` նվիրված Շառլ Ազնավուրի 92 ամյակին

Սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրի 92-րդ տարեդարձը հայաստանցի հանդիսատեսի կյանքում կնշանավորվի համերգով: Մայիսի 22-ին` ժամը 19:00- ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկազմակերպվի բացօթյա համերգ` նվիրված աշխարհահռչակ երգչի 92 ամյակին: Ելույթներով հանդես կգան անվանի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Արամոն, Տիգրան Համասյանը, «Արտ Սինեմա» անսամբլը, Սոնա Շիրոյանը և Հայկ Պետրոսյանը:

Համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների կատարումները: Կազմակերպիչներն այս միջոցառման մեկնարկով նպատակ ունեն ամեն տարի նշել մեծ շանսոնյեի ծննդյան օրը` իր իսկ անվան հրապարակում:

Կարդացեք նաև

Back to top button