
Վիեննայում սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Բանակցություններին մասնակծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Մարկ Էյրոն եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։




