
Թուրքական օդուժը երեկ հարվածներ է հասցրել երկրի հարավ- արեւելքում՝ Հաքարի նահանգում եւ Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցությանը,այսօր հայտնում է Թուրքիայի գլխավոր շտաբը։ Անադոլու գործակալությունը, գլխավոր շտաբի իր աղբյուրները վկայակոչելով, հայտնում է, որ այս գործողության իրականացման համար կիրառվել են F-16 կործանիչներ եւ F-4 կործանիչներ, որոնք հարվածներ են հասցրել ՔԱԿ- ի 98 օբյեկտների։
Իր հերթին Քրդական աշխատավորական կուսակցության ինքնապաշտպանական ուժերն ստանձնել են Թուրքիայի արեւելքում ռազմական ուղղաթիռի խոցման պատասխանատվությունը։ Նրանք հերքել են զինվորականների հայտարարությունը, թե աղետը տեխնիկական խնդիրներով է պայմանավորված՝ հայտնում է«ՌԻԱ Նովոստին»։ «Ուղղաթիռի պատահաբար ընկելու Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ Այն խոցվել է մեր կողմից Հաքարի շրջանում մայիսի 13- ին ժամը 4-30- ին, քանի որ պատկանում էր թուրքական գաղութարար զորքերին եւ քուրդ ժողորդվի դեմ գործողություն էր իրականացնում»,- ասված է ինքնապաշտպանական ուժերի տարածած հայտարարության մեջ։
Այս համատեքստում ուշագրավ է ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը։ Նա ասել է, որ Բան Կի Մունը Թուրքիայի իշխանությունների հետ Ստամբուլում Միջազգային մարդասիրական գագաթաժողովի ժամանակ քննարկելու է մարդու իրավունքների հարցը։ Ավելի վաղ ՄԱԿ- ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի վարչությունը հայտարարել էր, որ պատրաստ է Թուրքիա առաքելություն ուղարկել՝ հետաքննելու՝ երկրի քրդերով բնակեցված հարավ- արեւելյան շրջաններում մարդու իրավունքների խախտումները։




