

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին մայիսի 15-ը հայտարարել է Ընտանիքի միջազգային օր։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվել է որպես Ընտանիքի օր: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի խոսքով, ընտանիքը կենսական կարևորություն ունի հատկապես երեխաների համար: Նրանց դաստիարակելու լավագույն միջավայրը սիրող և օժանդակող ընտանիքն է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանի տեղեկացմամբ, հիմնականում խնամքի հաստատություններում գտնվում են միայնակ կանանց երեխաները:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի խոսքով, ընտանիքը կենսական կարևորություն ունի հատկապես երեխաների համար: Նրանց դաստիարակելու լավագույն միջավայրը սիրող և օժանդակող ընտանիքն է,- ասում է Ռադոչայը: Հենց երեխաներից էլ փորձեցինք պարզել, թե որն է երջանիկ ընտանիքի իրենց պատկերացրած մոդելը։ «Երջանիկ ընտանիք ունենալու բանաձևը նա է, որ մայրիկն ու հայրիկը չվիճեն, կախվածություններ չունենան: Մենք միասին երջանիկ ընտանիք ենք»,- ասում է փոքրիկ զրուցակիցներիցս մեկը։Հայ իրականությունում ընտանիքը լիարժեք ու ամբողջական է, երբ այդ ընտանիքում երեխաներ են մեծանում: Շատ հաճախ էլ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հայտնվում են այս կամ այն խնամքի հաստատությունում: Մեր երկիրը որդեգրել է երեխաներին ընտանիքներում մեծացնելու քաղաքականություն։ Այժմ մեր երկրում շուրջ 3500 երեխա է գտնվում այս կամ այն հաստատությունում: Նրանցից 660- ն ամբողջությամբ պետության հովանավորության տակ են, մյուսները՝ այս կամ այն կերպ կապված են իրենց ընտանիքի անդամների հետ: 660 երեխաներից 550-ը՝ հաշմանդամ երեխաներ են։
Վերջին տասը տարվա ընթացքում հաստատություններում գտնվող երեխաների թիվը նվազել է 70 տոկոսով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի խոսքով, երեխաներին հաստատություններ հանձնելու հիմնական պատճառները աղքատությունն ու հաշմանդամությունն են։ «Սակայն թե աղքատությունը, թե հաշմանդամությունը չպետք է երեխաների հաստատությունում գտնվելու պատճառ դառնան»,- ասում է Ռադոչան։
Հիմնականում խնամքի հաստատություններում գտնում են միայնակ մայրերի երեխաները՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը: Պաշտոնական վիճակագրությունն էլ է փաստում՝ վերջին ատրիներին մեր երկրում ավելացել է ամուսնալուծությունների թիվը: Հոգեբաններն այստեղ տարբեր պատճառներ են տեսնում: «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Արկադի Մեհրաբյանը, օրինակ,կարծում է, որ ազատությունների հետ մեկտեղ նահանջում է պահպանողականը։
Թե ՅՈւՆԻՍեՖ- ի, թե աշխատանքի ու սոցիալական նախարարության ներկայացուցիչը կարևորում են խնամատար ինստիտուտի կայացումը: Խնամատար ընտանիքը հնարավորություն է ստեղծում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին իրենց դաստիարակությունն ստանալ մեկ այլ ընտանքիում։ Երեխայի դաստիարակությունը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում։ Քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնել դաստիարակության վերցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխա, համարվում են խնամատար ծնողներ: Ամեն տարի 25 ընտանիք կարող է խնամատար դառնալ: «Մեր երկրում ձևավորված չի մշակույթ, որպեսզի հաշմանդամ երեխային խնամատար ընտանիքը վերցնի և պահի:Այս պահին 15 խնամատար ընտանիքնում երեխաներ ունենք: Անցյալ տարի ավելի շատ են եղել: Այս տարի մենք դեռ տասը տեղ ունենք»,- ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը։
Այս տարի ծրագրված է Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ խնամքի հասատատությունը վերակազմակերպել Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի, այն սպասարկելու և աջակցելու է Նուբարաշեն, Շենգավիթ, էրեբունի վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:




