

Ապրիլյան պատերազմը արմատապես փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում, «Ռադիոլուրին» ասել է քաղաքագետ Մարիամ Մարգարյանը։ Այսօր նա ներկայացրել է ստեղծված իրավիճակում Հայաստանի գործողությունների առաջարկություններ՝ մասնավորապես կիրառելով միջազգային իրավունքում գործող rebus sic stantibus սկզբունքը (իրավիճակի արմատական փոփոխություն), և որդեգրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերկայության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս սահմաններով ճանաչման քաղաքականություն:Քաղաքագետն ստեղծված իր առաջարկություններն ամփոփել է հինգ թեզերով՝ ներկայացնելով դրանք «Ռադիոլուրին»։
Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից




