Միջազգային

Ռումինիայում բացվել է հակահրթիռային պաշտպանության համակարգ

 

Ռումինիայի հարավում` Դերվեսելու ավանի մոտակայքում ԱՄՆ այսօր բացել է հակահռթիռային պաշտպանության համակարգ, որը կլինի ԵՄ հակահթիռային «Էգիդա» վահանի բաղկացուցիչ մասը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի նոր կայանի  գործարկման առիթով իր ելույթում ընդգծել է,որ նոր ռազմակայանն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: «Այժմ, երբ լարվածությունը շատ մեծ Է, հատկապես կարեւոր Է բաց պահել երկխոսության ուղիները: Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ն կամրապնդի իր պաշտպանությունը ցանկացած սպառնալիքներից՝ ներառյալ բալիստիկ հրթիռները»,- ասել է  Ստոլտենբերգը։

Ռուսական կողմը համոզված է, որ նոր համակարգն ուղղված է Մոսկվայի դեմ, մինչդեռ Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարում է, որ այն կոչված է պաշտպանելու ՆԱՏՕ-ի երկրները հրթիռներից, որոնք կարող են արձակվել Մերձավոր Արևելքից։

 

Կարդացեք նաև

Back to top button