Քաղաքական

Երևանը դեռևս չի մեկնաբանում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը.Վլադիմիր Հակոբյան

Պաշտոնական Երևանը դեռևս չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ղարաբաղյան կարգավորման հարցով հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը:

«Նախագահի այցերի և հանդիպումների մասին տեղեկությունը տարածվում սահմանված կարգով և պատշաճ ժամկետներում», — Aysor.am-ի թղթակցին ասել է  ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԼՂ խնդրի կարգավորմամաբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ ասված է. «Շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում, ըստ համանախագահների, ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»:

Կարդացեք նաև

Back to top button