
Վրաստանի Վազիանի օդանավակայանում այսօր տեղի է ունեցել «Արժանի գործընկեր 2016» վրաց-ամերիկյան լայնածավալ զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը: Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 1300 զինվորական որոնցից 600-ն ԱՄՆ-ից են, 500-ը՝ Վրաստանից եւ 150-ը՝ Մեծ Բրիտանիայից:
Վարժանքներում գործի կդրվեն ամերիկյան M1A2 Abrams տանկեր եւ հետեւակի M2 Bradley մարտական մեքենաներ, ինչպես նաեւ Վրաստանի զինված ուժերի T-72 եւ БМП-2 տեխնիկա:Վարժանքները կավարտվեն մայիսի 26 –ը: Նպատակը՝ Վրաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականների միջեւ համագործակցության ամրապնդումն Է




