Միջազգային

Եվրախորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի համար վիզաների չեղարկման աշխատանքը

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և կառույցի քաղաքական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են Եվրամիության կողմից Թուրքիային անայցագրային ռեժիմի տրամադրման շուրջ քննարկումը: Այդ մասին հայտնել է Նիդեռլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Յուդիտ Սիպելը, հայտնում է EUobserver-ը:

«Շուլցն ասել է, որ մենք կսկսենք դոսյեի մշակումը, երբ Թուրքիան կատարի բոլոր 72 պայմանները»,- ասել է խորհրդարանականը:

Վիզաների չեղարկումն Անկարայի և Բրյուսելի միջև մարտին կնքված փախստականների մասին համաձայնագրի մասն է: Անցած շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկել էր Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչև հունիսի վերջ կատարի մնացյալ հինգ պայմանները:

Կարդացեք նաև

Back to top button