

Շուրջ 2 դարյա պատմություն ունեցող փոքրիկ գյուղը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ տվեց 3 զոհ. 25 ամյա Արգիշտին, 24 ամյա Մոնթեն և 19 ամյա Արմանը: Ապրիլի 5-ին 6-ին, 7-ին որոնումների ընթացքում հերոսի մահով ընկած մեր տղաների շարքում Արծվին չի գտնում իր որդուն, մերոնք անօդաչու թռչող սարքով են Արգիշտիին որոնում, բայց ապարդյուն: Ապրիլի 8-ից կարմիր խաչն է գործի անցնում: Այդ ամբողջ ընթացքում հոր իրատեսական ցանկությունը մեկն էր, որդին զոհված լիներ և հանկարծ թշնամուն գերի չընկներ: Մեր զրույցը հերոսի հայր, հերոս Արծվի Գաբոյանի հետ է:





