
Դիարբեքիրում այսօր պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, եւս 45- ը վիրավորվել է, հայտնում է «Հուրիեթը»։
Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել քաղաքի կենտրոնական մասում կայանված ավտոմեքենայի մեջ։Թուրքական NTV հեռուստակայանի տվյալներով՝ պայթյունը որոտացել է, երբ ավտոմեքենային մոտից անցել է ոստիկանական ավտոբուսը, որը հիվանդանոց էր տեղափոխում Քրդական աշխատավորական կուսակցության կալանավորված անդամներին։
Վիրավորվել են ոստիկանները, ՔԱԿ կալանավորված ակտիվիստները, մի քանի քաղաքացիական անձ։




