Մշակույթ

«Եվրատեսիլ 2016». Այն եզակի տարիներից է, երբ մենք մոտ ենք հաղթանակին

lilitaghbalyan

Մարտական ենք տրամադրված, գլխավոր փորձը շատ լավ է անցել, կարծում եմ՝ կանցնենք եզրափակիչ, հնարավորությունները բարձր ենք գնահատում՝ «Ռադիոլուրին» ասել է «Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։

«Եվրատեսիլ 2016» երգի համաեվրոպական մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա այսօր Երեւանի ժամանակով ժամը 23- ին։ Հայստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու 7-րդը:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ մեր մասնակից Իվետա Մուկուչյանն ունի հզոր ձայն, բեմական է։ Ըստ նրա՝ սա այն եզակի տարիներից է, երբ մենք մոտ ենք հաղթանակին։ «Մա այն երգերից է, որ տալիս է շատ մեծ քանակությամբ էնեգետիկա։ Էմոցիոնալ երգ եւ կատարում է եւ ամբողջ այս բեմադրությունը շեշտադրված է էմոցիաների եւ էներգտիկայի վրա։ Մեր շոուն առանձնանալու է դրանով»,- ասել է Գոհար Գասպարյանը։

Նա շեշտել է, որ անընդհատ կոմպլիմենտներ է ստանում եւ տարբեր պատվիրակություններից, եւ երկրպագուներից, ինչը հայկական թիմին ոգեւորում է։

Առաջին կիսաեզրափակչում ելույթ են ունենալու այս երկրների ներկայացուցիչները հետևյալ հաջորդականությամբ՝ Ֆինլանդիա, Հունաստան, Մոլդովա, Հունգարիա,  Խորվաթիա, Նիդեռլանդներ, Հայաստան, Սան Մարինո, Ռուսաստան, Չեխիա, Կիպրոս, Ավստրիա, Էստոնիա, Ադրբեջան, Մոնտենեգրո, Իսլանդիա, Բոսնիա Հերցեգովինա, Մալթա:

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Կարդացեք նաև

Back to top button