Միջազգային

ԵՄ- ն ու Թուրքիան չեղյալ են հայտարարել բարձր մակարդակով հանդիպումը

Եվրամիությունը և Թուրքիան չեղարկել են մայիսի 13-ին նախատեսված բարձր մակարդակի երկկողմ հանդիպումը Բրյուսելում, որի ընթացքում պետք է քննարկվեին Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը դյուրացնելու վերաբերյալ հարցերը, հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

«Ուրբաթ նախատեսված հանդիպումը չեղյալ համարելու որոշումն ընդունվել է համատեղ»,- ասել է նա լրագրողներին` տեղեկացնելով, որ հանդիպման նոր օր չի որոշվել:

Չեղարկելու պատճառները Կոսյանչիչը չի նշել:

Կարդացեք նաև

Back to top button