Հասարակություն

Իսրայելի նախագահը հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մայիսի 9-ի առավոտյան այցելել է Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայ առաքելական եկեղեցի և հանդիպել է Իսրայելում քրիստոնեական համայնքի առաջնորդների հետ: Ռիվլինին դիմավորել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը: Իսրայելի նախագահը շնորհակալություն է հայտնել պատրիարքին և համայնքին հյուրընկալության համար, հայտնում է Israelnationalnews.com-ը:

«Ձեր համայնքի առաջնորդների հետ հանդիպումները միշտ կարևոր են ինձ համար, սակայն, այս օրերին, հնարավոր է, ավելի կարևոր: Ծանր ժամանակներ են մեր քաղաքի համար: Ահաբեկչությունն ու մահը վերադարձել են մեր փողոցներ: Կատաղի գրոհներն ամբողջ քաղաքի տարածքում ահագնացնում են վախը, և դրան զուգահեռ գալիս են անհանդուրժողականությունն ու ատելությունը»,-ասել է Ռիվլինը:

Նա կրկին հայտարարել է, որ Իսրայելը գնահատում է դավանանքի ազատությունը և մտահոգված է քրիստոնյա համայնքի բարգավաճմամբ, որին վտանգ է սպառնում ամբողջ Մերձավոր Արևելքում:

Կարդացեք նաև

Back to top button