
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքրատուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Լուրը զետեղված է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական էջում: «Քննարկվել է ներկա փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը»,-ասված է հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ:




