Քաղաքական

ԵԽԽՎ համազեկուցողները ժամանելու են Հայաստան

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա) փաստահավաք առաքելությամբ մայիսի 11-12-ին կժամանեն Հայաստան սահմանադրական փոփոխություններից հետո ընտրական օրենսգրքի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգ իրականացնելու նպատակով, տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Երևանում նրանք կհանդիպեն նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի, ինչպես նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հետ:

Նախատեսված են հանդիպումներ  խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Կարդացեք նաև

Back to top button