Հասարակություն

Բանակը հայ ժողովրդին ազգային հոգևոր մակընթացություն ապահովեց

hasmikmartirosyan

Մարտի  կգնան կանայք, եթե վերջինիս անհրաժեշտությունը լինի՝ այսօր «Ռադիլոուրի» հետ զրույցում նշել է Արցախի հերոսամարտին մասնակցած բուժքույր Աիդա Սերոբյանը, իսկ գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ հավելել՝ նորօրյա բանակով այսօր հպարտանալ է պետք, քանի որ բանակը հայ ժողովրդին ազգային հոգևոր մակընթացություն ապահովեց:

 

1992 թվականին մասնագիտությամբ բուժքույր Աիդա Սերոբյանն առանց ծնողների իմացության կամավոց մեկնեց Ղարաբաղ՝զենքն ու բժշկական պարագաները ձեռքին կանգնեց հայ զինվորի կողքին։ Իր իսկ խոսքով՝ անգամ վախ ունեցող զինվորին կնոջ ներկայությունը կրկնակի խիզախություն է հաղորդում, ու Աիդա Սերոբյանը կողմ է, որ հայկական բանակում զինվորական ծառայության անցնեն նաեւ կանայք:

Ներկայացնելով 90-ակաների արցախյան հերոսամարտի, մասնավորապես, Շուշիի ազատագրման օրերը՝ տիկին Աիդան նշում է, որ մարտերն այդ տարիներն թեժ էին, սակայն կային հերոս տղաներ, որոնց համար Արցախն ընտանիք էր, ու այդ ընտանիքի ամրության համար պետք էր կռվել:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը շնորհավորելով հայ ժողովրդին նշեց, որ մայիսը մեր ամիսն է, ու զուգահեռելով արցախյան պատերազմի սկսման տարիները և ապրիլյան իրադարձություններն ընդգծեց, որ կան տարաբերութուններ՝ ազգային ոգու արթնացման տեսանկյունից: «Այո՛, կար միասնականություն, բայց ո՛չ այսպիսի»,- ասում է։

«Անկախության սերունդն ապացուցեց, որ ունենք արժանի փոխարինողներ»,- շարունակում է գրող, հրապարակախոսը և կոչ հնչեցնում իշխանություններին՝ չհիսթափեցնել և պահպանել ապրիլյան արթնացած ոգին:

Իսկ «Արիության» մեդալակիր Աիդա Սերոբյանը պատրաստվում է մեկնել Արցախ. «Ես այնտեղ պետք է լինեմ, ինձ Արցախը կանչում է»,- ասում է բուժքույր ազատամարտիկը:

Կարդացեք նաև

Back to top button