Հասարակություն

Հայերի համար կարեւոր այս պատերազմը

 

lenabadeyan
Տարեցտարի Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների թիվը նվազում է, ու չնայած տարիքին եւ վատառողջությանը պատերազմի վետերանները շարունակում են ոչ միայն այս օրը անցկացնել հաղթանակ զբոսայգում, այլեւ մի մասը մեկնում է ՌԴ քաղաքներ՝ այնտեղ իրենց զինակիցներին հանդիպելու եւ դժվար, բայց եւ «երիտասարդ ու լավ» օրերը հիշելու ակնկալիքով: Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին առանձնահատուկ էր՝ թե մարդկային ռեսուրսների, թե տված արդյունքի առումով: Հայերը պատմության ընթացքում միաժամանակ այսքան զինվոր մարտի դաշտ դուրս չեն հանել ու այսքան զոհ չեն տվել։ Հայերի համար այս պատերազմը կարեւոր էր եւ դա ապացուցված է պատմականորեն:

 

 

Պատերազմը եւ դավադրությունն ունեն միեւնույն դեմքը: Ստորագրվող փաստաթղթերին հակառակ կողմերից մեկը հարձակվում է թաքուն, առանց զգուշացնելու, գիշերով … Այդպես էր նաեւ 1941 թվականին:

 

41 թվականին ռադիոյով այս ծանուցումից հետո պետք է անցներ մի քանի դաժան տարի, որպեսզի ազդարարվեր Հայրենական Մեծ պատերազմի ավարտի մասին: Հայրենական Մեծ պատերազմը տեւեց 1413 օր: Հաղթանակի գինը, որ վճարեց սովետական ժողովուրդը մեծ էր: Ֆաշիստական զորքերը ոչնչացրեցին 70 հազար գյուղ եւ ավան, 1710 քաղաք:  25 միլիոն մարդ զրկվեց օթեւանից:

Ավերվեց 31 815 արդյունաբերական ձեռնարկություն, 4100 երկաթուղային կայան, 40 հազար հիվանդանոց եւ բուժհիմնարկ, 89 հազար դպրոց, բուհ եւ տեխնիկումներ … Սակայն, ամենածանրը մարդկային կորուրսներն էին: Մարդիկ զոհվեցին մարտի դաշտում, գերության մեջ՝ համակենտրոնացման ճամբարներում: Միլիոնավոր մարդիկ մահացան սոցից, ստացած վերքերից եւ հիվանդություններից:

Խորհրդային զորքերի վերջին հարվածը սկսվեց 1945-ի ապրիլից: Ապրիլի 30-ին հաղթանակի դրոշը բարձրացվեց ռեյխստագի վրա: Մայիսի 2-ին Բեռլինն ընկավ: Մայիսի 8-ին Գերմանիան ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, այն ուժի մեջ մտավ մայիսի 8-ին ժամը 24.00-ից:

Այս խոսքերը լսելու համար իրենց չխնայելով պայքարում էին նաեւ հայերը: Հայ ժողովուրդի պայքարող եւ հաղթանակախծ ոգու մասին վկայում թեկուզ միայն այն, որ հայերը տվեցին 4 մարշալ եւ մեկ ծովակալ: Համեմատության համար բավարար է իմանալ, որ Միջին Ասիան, Անդրկովկասն ու նախապատերազմյան բազմամիլիոն Մոսկվան ռազմի դաշտում չեն տվել ոչ մի մարշալ:

Ընդհանուր առմամբ հայերից Հայրենական մեծ պատերազմին մասնակցեցին շուրջ 550 հազար մարդ, նրանց կեսը մարտի դաշտից այդպես էլ չվերադարձավ: 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել են շուրջ 70,000 հայ։ Կազմավորել էին 6 դիվիզիա, դրանցից 261-րդը՝ հայկական հրաձգայինը,  կազմավորվել էր 1942 թվականին:

Այն ուներ առանձնահատուկ նպատակ: Մարտական գործողություններին չի մասնակցել, բայց պահել է ռազմական կարեւորություն նշանակություն ունեցող հայ-թուրքական սահմանը։ Այնպես որ մարտի դաշտ դուրս եկած յուրաքանչյուր հայորդի հստակ իմացել է, թե ինչի համար է պայքարում եւ հաղթանակը նրանց համար այլընտրանք չուներ, ասում է Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը:

Ի դեպ՝ Հայրենական մեծ պատերազմի սերունդն այսօր արդեն ընդունում են՝ որոշ դեպքերում ճիշտ չէր իրենց կարծիքը երիտասարդների մասին: Ապրիլի սկզբին նրանք ապացուցեին, որ հաղթանակած ազգի արժանի զավականերն են:

Սիմոն Եսայանի ներկայացմամբ՝ մայիսի 1-ի տվյալներով Հայաստանում ապրում է Հայրենական պատերազմի 850 մասնակից: Հայաստանում ապրող ամենաերիտասարդ վետերանն այսօր 90 տարեկան է:

Կարդացեք նաև

Back to top button