

Հայաստանն աշխարահի այն քիչ երկրներից է, որի գործարարները հնարավորություն ունեն արտոնյալ պայմաններով կարող են ապրանք արտահանել Եվրոպա: Նրանք, սակայն, այս հնարավորությունից քիչ են օգտվում: «Թե GSP և թե GSP+ համակարգերը երկրից ջանքեր են պահանջում, որովհետև դրանք հենց այնպես տրված արտոնություններ չեն: Պահանջներ ու պայմաններ կան, որ երկիրը մշտապես պետք է քաղաքականություն վարի: Այս ուղղությամբ մենք համակարգային փոփոխություններ ենք իրականցնում»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ու պարզաբանել, թո ինչու են տնտեսվարողները քիչ օգտվում հնարավորությունից:
Արտահանման մասին խոսելիս ոլորտի պատասխանատուները նախ հիշեցնում են՝ ԵԱՏՄ շուկան անսահմանափակ հնարավորություններ է տալիս, հետո նաև ընդգծում՝ Հայաստանն աշխարհի այն 14 երկրներից է, որին Եվրոպան արտահանման արտոնություններ է տվել: Հստակեցնում են՝ 3300 ապրանքների համար զրոյական մաքսատուրք է գործում, իսկ 3900 համար՝ նվազեցված մաքսատուրքեր են սահամված: Թե ո՞ րն է մեր երկրին նախապատվություն տալու հիմնական պատճառը, պատասխան կարելի է փնտրել, թերևս միայն փորձագիտական դաշտում: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն օրինակ կարծում է, որ եվրոպան մեր երկրին նման հնարավորություն է տվել նախ, քանի որ Հայաստանի տնտեսությունը փոքր է, և ունենալով արտոնությունների նման համակարգ, չի կարող լուրջ մրցակցություն առաջացնել եվրոպական շուկայում: Բացի այդ, այս կերպ եվրոպան նաև իր տնտեսությունն է զարգացնում, քանի որ հումքի կամ արանքների և ապրանքների կարիք ունի:
Արտոնությունն՝ արտոնություն, սակայն, հայ գործարարները գրեթե չեն օգտվում GSP +( ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգ) համակարգից: Մոտ 7000 անուն արտոնություններից միայն 25 անուն ապրան ք է GSP + համակարգով Եվրոպա հասնում:
Գործատուների հանրապետական միության նախագահը նախ կարծում է, որ տնտեսվարողների մեծ մասն անտեղյակ է, հետո նաև նկատում է, որ GSP +( ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգ) համակարգից օգտվելը բավականին բարդ է, լեզվի իմացություն է պահանջում, ապրանքների ճիշտ կոդերի ընտրություն:
«Խնդիրներից մեկը նաև այն է, որ չկա միացյալ ռեեստր: Մենք դեռ չգիտենք, թե հստակորեն որ կազմակերպությունները որ ապրանքներն են արտահանում: Չենք կարող ամենամյա վիճակագրություն ձևավորել»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը կարծում է, որ GSP + համակարգը Հայաստանի համար կարևոր է, քանի որ հայկական բիզնեսը կարող է միջազգայնացվել: Դեպի ԵՄ երկրներ ապրանքների արտահանումը չի հակադրվում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, քանի որ Եվրոպան ինքն է որոշում, թե որ երկրին նման արտոնություն տա:
Եթե Հայաստանում հավասար մրցակցային պայմաններ լինեին, մեր բիզնեսմենները անկախ իրենց կամքից կօգտվեին այս համակարգից:
Հայաստանի Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը կարծում է, որ խնդիրը ավելի խորն է, քան առաջին հայացքից թվում է: Մխչյանը չի կարծում որ եվրոպական շուկայում հայկական ապրանքները մրցունակ չեն. «Մենք ունենք այնպիսի ապրանքներ, որոնք մրցունակ են ամբողջ աշխարհում: հայաստանն ունի ապրանքեր, որոնք այսօր Սինգապուր է արտահանում, բայց մենք դրանք չենք տեսնում: Այնտեղ մեկ շիշը վաճառվում է ութ դոլարով»:
«Տեղական արտադրանքը միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ ու բարեփոխումներ են կատարվում,- ասում է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով՝ արտահանման աջակցությունը կամ խթանումը կարևորագույն խնդիրներից մեկն է: Նախարարն էլ է ընդգծում արտահանման խթանման համար Հայաստանն ունի մի քանի թիրախային շուկաներ՝ օրինակ, ԵԱՏՄ-ն, որտեղ ներկայանալու համար պետությունը փորձում է ՓՄՁ-ին աջակցել: Մինասյանն էլ է խոստովանում՝ բառացությամբ մի քանի ապրանքներից, հայկական ապրանքները առաջատար հիպերմարկետներում չեն կարոդանում ներկայացված լինել: Այստեղ կարևորվում է տոնվաճառների կազմակերպումը: Նախարարը հիշեցնում է՝ GSP+-ից բացի, ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի հետ գործում է նաև GSP համակարգը:
Գործում է, սակայն, քչերն են օգտվում: Ինչու՝ հարցնում եմ Արծվիկ Մինասյանին: Նախարարը, նույնպես կարծում է՝ նախ ընթացակարագերի տեղակացվածությունն է պատճառը:
Հենց այստեղ է, որ էկոնոմիկայի նախարարը բաց է տեսնում և խոստովանում՝ անելիքներ կան, փորձում են կոնկրետ գործողություններ իրականացնել:




