
«Բեռլինը մտահոգգած է Լեռնային Ղարաբաղում բռնության աճի տարրերով»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Վկայությունները, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում կողմերի միջեւ նկատվում է նոր լարում, այդ թվում՝ ռազմական, մենք ընդունում ենք մեծ մտահոգությամբ: Որպես ԵԱՀԿ նախագահ մենք հաստատակամորեն կոչ ենք անում կողմերին՝ ձեռնարկել քայլեր՝ նոր սրացումից խուսափելու նպատակով»,- Շեֆերի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Բեռլինը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և եռանախագահների ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ:




