Հասարակություն

«Հրազդան Ցեմենտին» արտոնություն տվող օրինագիծը կառավարությունը կրկին ուղարկեց ԱԺ

hasmikdilanyan

Տնտեսական ու սոցիալական հարցեր՝ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:  Գործադիրն այսօր օրենսդրորեն է ամրագրել  վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝  կառավարության նախորդ նիստում արած հաղորդումը՝ սոցիալական վճարը պարտադիր կդառնա ոչ թե 2017-ի, այլ՝ 2018-ի հուլիսի մեկից: Գործադիրն այսօր մեկ անգամ ևս հաստատել է  «Հրազդան Ցեմենտ»  ընկերությանը հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ քաօրյայի ժամանակ օրենսդրական այս նախաձեռնությունը  երրորդ ընթերցման ժամանակ բավարար ձայներ չհավաքելու պատճառով մերժվեց:  Կառավարության առաջարկով, մայիսի 10-ին ժամը 12-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի:  

 

Սոցիալական վճարը Հայաստանի քաղաքացիների համար պարտադիր կդառնա ոչ թե 2017-ի, այլ՝ 2018-ի հուլիսի մեկից: Սրա մասին դեռ նախորդ շաբաթ հայտարարեց Հայաստանի վարչապետը: Այսօր հայտարարությունն ամրագրվեց  օրենսդրորեն՝  «Կուտակային կենսաթոշակների մասին»  օրենքում կատրավող փոփոխություններով: Ժամկետի փոփոխպությունը պայմանավորվում է 2018թ հունվարի մեկից ուժի մեջ մտնող  Հարկային նոր օրենսգրքով:

Այսօր էլ գործադիրի նիստի օրակարգում գերիշխող էին ներդրումային ծրագրերին վերաբերող նախագծերը: Դրանիցի մեկը   «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման մասին էր։  «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած ծրագրով  նախատեսվում է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտել մինչև 2019 թվականը: «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Հյուրանոցը Դավիթ Բեկ կանվանվի: Ընթացիկ տարվա ընթացքում ներդրումները կհասնեն 20 մլն դոլարի: Նախատեսվում է ևս 70 մլն դոլարի ներդրում հյուրանոցային համալիրում:

«Հրազդան Ցեմենտ»   ընկերությանը հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրենքի նախագիծը կրկին կառավարության նիստի  օրակարգում է: Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ քաօրյայի ժամանակ օրենսդրական այս նախաձեռնությունը  երրորդ ընթերցման ժամանակ բավարար ձայներ չհավաքելու պատճառով մերժվեց:  Կառավարության ղեկավարը կարծում է, որ նախագծի հաստատումը ակնհայտ դրական քայլ է՝  500 աշխատատեղ կպահպանվի:

Այս նախագիծը կներառվի մայիսի 10-ին ժամը 12-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի  օրակարգում: Կառավարությունն այսօր հավանություն տվեց Կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրին պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2015 թվականի տարեկան արդյունքների հաշվետվությանը: ԵԱՏՄ  ՀՀ անդամակցությամբ ու ճանապարհային քարտեզում ամրագրված դրույթներով  պայմանավորված  օրենսդրական փոփոխություններ կկատարվեն, որոնց արդյունքում Հայաստան ներմուծվող ապրանքների համար մաքսանենգություն հոդվածը  կապաքրեականացվի:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի պարզաբանմամբ,  ՀՀ  մաքսային հսկողությունը շրջանցելով   ապրանքներ ներմուծելն այլևս մաքսանենգություն չի դիտարկվի: Նման դեպքերում տնտեսվարողները մաքսային արժեքի 100 տոկոսի չափով վարչական տուգանք կվճարեն: Հրաժարվելու դեպքում միայն նրանք պատասխանատվության կենթարկվեն: Սա զենք-զինամթերի, թմրանյութերի ու կանխիկ գումարի սահմանված չափի գերազանցմանը չի վերաբերում: Հարցը  կքննակվի շահագրգիռ կողմերի հետ:

Հայրենական մեծ պատերազզի մասնակից  50 վետերանների հանգստի կազմակերպման նպատակով կառավարությունը աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը վեց մլն դրամ հատկացրեց:  Կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հանձնարարեց ամիսը մեկ անգամ մարզեր այցելել՝ հանդիպելով նաև ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների հետ:

Նշենք նաև, որ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ , զոհված զինծառայողների  աջակցության նախագիծը ներքին շրջանառության մեջ է, տասը օրվա ընթացքում արդյունքները կամփոփեն, կներկայացվեն հանրությանը:

 

Կարդացեք նաև

Back to top button