Միջազգային
Պաշտոնանկ է արվել Իրանի միակ կին նախարարը
Իրանական հեռուստատեսության տեղեկացմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պաշտոնաթող է արել առողջապահության նախարար Մարզիե Վահիդ Դաստժերդիին՝ երկրի կառավարության կազմում միակ կին նախարարին։
Պաշտոնապես նրա հրաժարականի պատճառը չի նշվում, սակայն նախագահի որոշումը կապում են ներկրվող դեղամիջոցների ֆինանսավորման հարցերում կառավարության անդամներին ուղղված կին-նախարարի քննադատության հետ:
Դաստժերդին դեղամիջոցների շուկայում ձևավորված դեֆիցիտը մատնանշելով անխուսափելի էր համարել դեղերի գների բարձրացումը և այդ ոլորտի ֆինանսավորումը ոչ բավարար էր գնահատել: