Մշակույթ

Ժնեւի Գրքի ցուցահանդեսում ներկայացվել է նաեւ նախկին դեսպան Կյունիի «Հայաստան՝ մի ժողովրդի ոգին» գիրքը

Հայաստանը հերթական անգամ մասնակցել է Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին՝ Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի ջանքերով։

Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ: Ցուցադրությանը զուգահեռ, առանձին դասախոսություններ են կազմակերպվել՝ նվիրված Հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, արվեստին և զբոսաշրջությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Տեղի ունեցան «Ժխտողականության խնդրահարույց էությունը և դրա հետևանքները ժողովրդավարական երկրներում», «Թուրքական պետության համակարգային բռնությունը», «Ղարաբաղ․ միջազգային լռությունը» և մի շարք այլ խորագրերով բանավեճ-քննարկումներ` սփյուռքահայ և արտերկրյա պատմաբանների, լրագրողների և հրապարակախոսների մասնակցությամբ։

Ցուցահանդեսի վերջին օրը հայկական տաղավարում կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիի «Հայաստան՝ մի ժողովրդի ոգին» գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button