

Վերլուծելով ապրիլյան ռազմական գործողությունների պատճառներն ու կանխատեսելով ապա գա զարգացումները` հարկ է խոսել նաև, ռազմական գործողությունների հետևանքով զբոսաշրջային ոլորտին հասցված անուղղակի վնասների մասին: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Ռադիոլուրին» փոխանցել էր, որ միայն ապրիլ ամսին Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի վաճառքը նվազել է 25 տոկոսով։ Ապրիլյան իրադարձությունները որքանո՞վ են ստվերել դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելությունները, և ինչպիսի՞ն է վիճակագարական պատկերը՝ եռամսյակային տվյալներով:
Ռուս-թուրքական քաղաքական լարվածությունը տնտեսական և զբոսաշրջային փակուղի ստեղծեց երկու երկրների միջև: Արտահանող և ներմուծող ընկերությունները այլընտրանքային շուկաներ սկսեցին որոնել, իսկ ռուսական զբոսաշրջային ընկերությունները՝ Անթալիային փոխարինող, քանի որ մինչ այդ ռուսական ինքնաթիռի աղետի պատճառով արդեն խնդիր էր ստեղծվել եգիպտական, Ղրիմի պատճառով՝ եվրոպական ուղղություններով։
Այս պարագայում Հայաստանը ներկայանում է որպես անվտանգ ու պատմամշակությային հարուստ ժառանգություն ունեցող երկար: Ըստ ռուսական կայքերի՝ զբոսաշրջիկների շրջանում անցյալ տարվա համեմատ 38 տոկոսով ավելացել է Հայաստան այցելելությունների պահանջարկը: Ռուս զբասաշրջիկների համար նախընտրելի է Հայաստանն իր բնությամբ, հնագույն մշակութային արժեքներով, մշակույթով, գների մատչելիությամբ։
Արդյո՞ք վերջին ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանը շարունակվում է մնալ անվտանգ երկիր զբոսաշրջության համար։ Հարցին սոցիոլոգ Ահարոն Ադիբկյանը պատասխանեց մեջբերելով ռուսական կայքերից մեկի հետազոտությունը, համաձայն որի՝ դեպի Հայաստան ավիատոմսերի վաճառքի թիվը նվազել է: «Հայաստան վաճառված տոմսերի քանակը ՌԴ-ից 25 տոկոսով նվազել է: Կա հետազոտական մի կազմակեպություն, որը շուկան ուսումնասիրելուց հետո է որոշում կայացնում որ ուղղություններով ավելացնի կամ պակասեցնի չվերթները, և իրենց ուսումնասիրության արդյունքում հրապարակվել է թվային այս պատկերը»,- ասում է։
ՀՀ էկնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը ուղիղ համեմատական անցկացնելով ապրիլյան իրադարձությունների և զբոսաշրջային ոլորտում գրանցված թվային անկման հետ, նշեց, որ հարկավոր է ավիտոմսերի վաճառքի շուկայում արձանանգրված 25 տոկոսի նվազման պատճառներն ուսումնասիրել։ «Դա (ապրիլյան ռազմական գործողությունները. խմբ.) իհարկե, իր ազդեցությունը կարող էունենալ: Մենք պարբերաբար քննարկումների մեջ ենք զբոսաշրջային ընկերությունների ու հյուրանոցների հետ, և որոշակի չեղարկումներ կան Հայաստան կատարվող այցելությունների ամրագրումների հետ կապված։ Բայց այնպես չէ, որ հրաժարվում են գալուց, չեղարկումները համատարած չեն: Ապրիլի սկզբից զբոսաշրջային 3 խումբ օպերատորներ ճանաչողական այցով եղել են Հայաստանում»։
Ի դեպ, Մեխակ Ապրեսյանը նաև նշեց, որ մայիսի 9-ի տոների հետ կապված ռուս զբոսաշրջիկների մոտ մեծ է պահանջարկը դեպի Հայաստան, քանի որ հեռու չէ, վիզային ռեժիմ չկա, հաղորդակցվելու արգելքներ նույնպես, լավ եղանակ է, գները մատչելի, խոհանոցը՝ ծանոթ։ Տեղեկացանենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյայալների՝ 2016-ի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 252.506 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը 2015-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 8.6%-ով: 2016-ի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 227.499 մարդ, ինչը 2015-ի առաջին եռամսյակի համեմատ 5.9%-ով ավելի է:




