Միջազգային

ՌԴ- ն ու ԱՄՆ ջանքերը կենտրոնացնում են Սիրիայում զինադադարի ամրապնդման վրա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Հալեպում այսպես կոչված լռության ռեժիմ կարող է հաստատվել արդեն առաջիկա ժամերին և դրա մասին կարվի համապատասխան հայտարարություն: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ջանքերը կենտրոնացնում են Սիրիայում զինադադարի ամրապնդման եւ ընդլայնման վրա՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակն անհրաժեշտ Է համարում Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման ավելի հուսալի մեխանիզմի մշակումը:

Իսկ այս ընթացքում «Ջեբհաթան ալՆուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ։ «Ան Նուսրայի» ահաբեկիչներն ու նրանց դաշնակիցները գրոհում են Հալեպը գիտական ավանի կողմից:  Բանակն ու աշխարհազորը հետ են մղում գրոհը, աջակցում են նաև Սիրիայի ՌՕՈւ ինքնաթիռները»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել է ավելի քան 10  մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Կարդացեք նաև

Back to top button