
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մայիսին ծրագրում է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նրա խոսքով, հանդիպումը հավանաբար տեղի կունենա Բրյուսելում։
«Օրն ու ժամը կհստակեցվի ավելի ուշ։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել բանակցային գործընթացից», — մալթացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։




