Միջազգային

Թ. Խիդաշելի. Տարածաշրջանում կայունությունը Վրաստանի համար կենսական անհրաժեշտություն է

Վրաստանի պաշտանության նախարար Թինա Խիդաշելին հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ: Ինչպես հայտնել է Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը, քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։

Խիդաշելին հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն:«Թինա Խիդաշելին հույս է հայտնել, որ կրակը կդադարեցվի, և գործընացը կշարունակվի բանակցային հունի մեջ, քանի որ տարածաշրջանում կայությունը Վրաստանի համար ունի կենսական նշանակություն։ Միջազգային հանրությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի՝ իրավիճի սրացումից խուսափելու համար», ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button