ԿարևորՔաղաքական

ԼՂ հարցով բանակցությունների վերսկսման 3 պայմանը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, որովհետև, երբ գնում են մարտական գործողություններ կամ գոնե դրանք ամբողջովին չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է 1994 թ-ի հրադադարի պայմանագիրը, որը ստորագրել է Արցախի ու Հայաստանի հետ, նաև խախտում է Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին»,-ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button