

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016թ. հունվարի 26-ին Երևանում և հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանի տեղեկացմամբ, որ ծրագրի նպատակն է վերականգնել Մ6 միջպետական ճանապարհի՝ Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Վանաձոր քաղաքի և Վրաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Բագրատաշենիմիջեւ ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյան. «Ըստ պայմանագրի` տրամադրվող վարկի գումարը 51 մլն եվրո է: Վարկը հատկացվելու է առավելագույնը 15 տրանշներով»: Նախնական գնահատմամբ՝ ծրագրի համար վարկային ներդրումները կկազﬔն շուրջ 102 մլն եվրո: Ծրագիրը կֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ»:




