Հասարակություն

Հոգեւոր շանտա՞ժ, թե՞ սնահավատության նոր դրսեւորումներ

sonahakobyan
Դաստակին կարմիր թել կապելու ավանդույթը ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ: Սա հատուկ է հնդկական կրոնին, կաբբալիստներին և զանազան օկուլտիստական շարժումների հետևորդներին: Նրանք բացատրում են, որ իբր կարմիր թել կապելով` տվյալ մարդը պաշտպանվում է չար աչքից, ձախորդություններից և զանազան խնդիրներից, քանզի այն չեզոքացնում է բացասական էներգիան: Իրականում սա բիզնեսի մի ձև է, որն էլ չիմացության պատճառով մեծ տարածում է գտնում հատկապես երիտասարդների շրջանում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Նա նաև նշել է, որ սնոտիապաշտությունը բոլոր ժամանակներում էլ եղել է, պարզապես ժամանակի ընթացքում դրա տարածման ձեւերն են փոխվում։

 

 

Վերջին շրջանում թերևս շատերն են հանդիպում դաստակին կարմիր թել կապող անձանց: Կարմիր թել են կապում հայտնի մարդիկ՝ դերասանները, երգիչ-երգչուհիները և նույնիսկ քաղաքական գործիչները,  բայց հավանաբար քչերը գիտեն դրա իմաստը: Սա, իհարկե, զարդ չէ և ոչ էլ նորաձևության հետ որևէ կապ ունի: Հին ժամանակներում կարմիր թելն ընդունված էր օգտագործել չար աչքից պաշտպանվելու համար: Ըստ էության մեր ժամանակակիցները ևս չար աչքից պաշտպանվելու կարիք ունեն: Բայց արդյո՞ք դա դեմ չէ քրիստոնեությանը: Մեր եկեղեցին կտրականապես դեմ է նման երևույթներին:

Կարմիր թելը հատուկ է հնդկական կրոնին, կաբբալիստներին և զանազան օկուլտիստական շարժումների հետևորդներին: Ըստ նրանց՝ կարմիր թել կապելով` տվյալ մարդն իբրև թե պաշտպանվում է չար աչքից, ձախորդություններից և զանազան խնդիրներից, քանի որ այն չեզոքացնում է բացասական էներգիան:

Այսպիսով, մինչ մեր հանրությունը՝ մասնավորապես երիտասարդությունը, այս եղանակով փորձում է պաշտպանվել չար աչքից կամ պարզապես տարբերվել մյուսներից, Երուսաղեմում այն դառնում է բիզնեսի` գումար վաստակելու մի ձև, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Մեր ժողովուրդը պաշտանմունքի է վերածել նաև աչքուլունքը: Սա էլ   մահմեդական ծագում ունի ու դարձյալ ոչ մի կապ՝ քրիստոնեության հետ, նշեց քահանան:

Սնոտիապաշտությունը բոլոր ժամանակներում էլ եղել է. պարզապես ժամանակի ընթացքում դրա արտահայտման ձեւրն են փոխվում:

Փորձեցինք նաև մեր համաքաղաքացիներից պարզել, թե որքանով են տեղ տալիս սնոտիապաշտությանը, արդյոք թափված աղը ենթադրում է վիճաբանություն և ինչպես վարվել, եթե սև կատու է առջևից անցնում:

Նշենք, որ քրիստոնեությունը անհամատեղելի է սնոտիապաշտության և մոգության հետ: Ըստ տեր Պետրոսի՝ քրիստոնյան չի կարող կեղծ բաների հավատալ և իր կյանքը դրանցով արժևորել: Խորհուրդ է տալիս ճշմարիտ արժեքների հետևել և ոչ թե ընկնել զանազան մոգությունների կամ սնոտիապաշտական դրսևորումների հետևից:

Կարդացեք նաև

Back to top button