Հասարակություն

Ուսումնասիրվել է ապրիլի 1-ից 4-ը զոհված 64 զինծառայողների ընտանիքների սոցիալական դրությունը

hasmikdilanyan
Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է  ա
պրիլի մեկից հինգն ընկած ժամականահատվածում ԼՂՀ և ադրբբեջնական զորքերի շփման գծում զոհված  64 զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը: Ընտանիքները բնակվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:  Աշխատանքի և սոցիալականհարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել  կառավարության նիստի սկզբում: Նախարարի տեղեկացմամբ, 64 զինծառայողների ընտանիքներից տասն ունեն  անչափահաս երեխաներ, 15-ը՝  ուսանողներ,  զոհված զինծառայողների ընտանիքների անդամները ունեն  առողջական խնդիրներ, բժշկական հետազոտության կարիք, որոշներն ունեն վիրահատության կարիք, չաշխատող անդամները ցանկություն են հայտնել հնարավորության դեպքում ընդգրկվել գյուղատնտեսական աշխատանքներում:

«Ընտանիքների մի մասն ունեն վարկային պարտավորություններ, որոշ ընտանիքներ նաև կոմունալ վճարումների դիմաց պարտավորություններ ունեն»:   

Այս ընթացքում շատերն են ցանկանում օգնել զոհված զինծառայողների ընտանիքներին, առավել համակարգային աշխատելու նպատակով Արտեմ Ասատրյանն առաջարկել է  աշխատանքներում ընդգրկել սոցիալական աշխատողներին:

Անդրադառնալով զոհված կամավորների ընտանիքների համար նախատեսվող աջակցության խնդրին, սոցապնախարարը հայտարարել է, որ համապատասխան որոշման նախագիծ են նախապատրաստում: Նախնական կարիքների ուսումնասիրություն են կատարել նաև վիրավոր զինծառայողների ընտանիքներում, աշխատանքային խումբի այցելել է յոթ հիվանդանոց:

Ասատրյանը վստահեցրել է, որ նրանք բոլորն էլ ստանում են բարձրակարգ ծառայություններ, խոստացել է հետագա սոցիալական ծառայությունները պատշաճ կատարելու նպատակով  իրենց ուշադրության կենտրոնում պահել նաև նրանց: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ, այս ուսումնասիրությունների արդյուքնում մի շարք հանձնարարականներ են նախապատրաստվել, որոնք կուղարկվեն համապատասխան գերատեսչություններին:

Կարդացեք նաև

Back to top button