Միջազգային

Աշխարհի՞կ, թե՞ կրոնական Սահմանադրություն. թուրքական դիլեման

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ այդ երկրի նոր սահմանադրությունը կլինի աշխարհիկ: «Աշխարհիկությունը` նոր մայր օրենքում գերակայություն է»,- ասել է Դավութօղլուն հեռուստաուղերձում:

Նախօրեին թուրքական խորհրդարանի խոսնակ, իշխող կուսակցությունը ներկայացնող Իսմայիլ Ղահրամանը կոչ էր արել Թուրքիայի աշխարհիկ սահմանադրությունը փոխարինել կրոնականով: «Մենք մահմեդական երկիր ենք և պետք է ունենանք համապատասխան սահմանադրություն»,- ասել էր նա: Ղահրամանի խոսքերը սուր քննադարության էր արժանացել ընդդիմության և իրավապաշտպանների կոմղից, Անկարայում և Ստամբուլում տեղի էին ունեցե բողոքի գործողություններ:

Թուրքիայի իշխող կուսակցությունն այժմ աշխատում է նոր մայր օրենքի տեքստի վրա և խորհրդարանի քննարկմանը փաստաթուղթը կներկայացնի այս տարվա ամռանը:

Կարդացեք նաև

Back to top button