

«Կովկաս» ինստիտուտի փոխտնորեն Սերգեյ Մինասյանը, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով առաջնագծում տիրող վիճակին, նշել է՝ ավելի քան կանխատեսելի էր, որ 4-օրյա պատերազմից հետո, դժվար թե, շատ արագ ձեւով իրավիճակը կայունացվի: Նա հասկանալի է համարել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձելու է պահպանել լարվածությունը՝ չհասնելով սպասված ռազմական հաջողություններին, նաեւ շարունակելու է ռազմական սպառնալիքի գործոնը որպես քաղաքական ռեսուրս օգտագործել՝ միակողմանի չեղյալ հայտարարելով 94-ին կնքված զինադադարի պայմանագրերը: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե նույնիսկ ադրբեջանում կան ինչ-որ իլյուզիաներ, որ այս իրադարձությունների արդյունքում հնարավոր է, որ հայկական կողմերը գնան ինչ-որ միակողմանի զիջումների, ապա դա ավելի քան ոչ իրատեսական է:
Կգնա՞ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողոթյունների. «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ապրիլյան իրադարձությունները Ադրբեջանին ցույց են տվել, որ իրական լայնամասշտաբ պատերազմի գինը չափազանց մեծ է ու չափազանց վտանգավոր: Ըստ վերլուծաբանի՝ Ադրբեջանը, եթե խուսափի նման քայլի գնալուց, ապա մենք կունենանք ոչ կայուն ստատուս-քվո եւ նաեւ դիվանագիտական ու փոխզիջումների վրա հիմնված որեւէ քաղաքական լուծման հնարավորությունն արդեն իսկ տարիներով կամ տասնյակ տարիներով կարող է հետաձգվել: Քաղաքագետը նաեւ այսպիսի մի դիտարկում ուներ.
«Ես չեմ կարծում, որ հնարավոր է, նույնիսկ տեխնիկապես, որեւէ լուրջ միակողմանի քաղաքական քայլեր Հայաստանի կամ Լեռնային ղարաբաղի կողմից»:
Վերլուծաբանն այլ բան է համարում, որ Արցախի եւ Հայաստանի հասարակությունը չափազանց նյարդային է նմանօրինակ յուրաքանչյուր ինֆորմացիայի փորձում արձագանքել: Արտահայտվող մտահոգությունները հասկանալի են, բայց չեն համապատասխանում իրականությանը՝ համոզմունք հայտնեց քաղաքագետը: Նրա գնահատմամբ՝ տեսանալի ապագայում ամենահնարավոր տարբերակը կարող է լինել կամ էսկալացիայի շարունակումը՝ ընդհուպ մինչեւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, կամ՝
Խոսելով երեւանյան ավտոբուսներից մեկում արձանագրված պայթյունի հետ արտաքին հնարավոր ինչ-ինչ կապի մասին՝ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը նկատեց, որ ինֆորմացիան չափազանց քիչ է՝ պատասխանատու որեւէ ձեւով դա մեկնաբանելու համար: Նա ասաց, թե, բնականաբար, կարող են լինել տարբեր վարկածներ, բայց որպես քաղաքագետ, ինքը կարող է ասել, որ հասարակությունում ուժեղանում են ռադիկալ տրամադրությունները, ինչը տեսանք նաեւ նախորդ ամիսների ընթացքում:
Վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ ո՛չ իշխանությունները, ո՛չ հասարակությունը դա հաշվի չեն առել, հետեւաբար, այդ արմատականությունը կարող է ուժեղանալ եւ անդրադառնալ մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ պաշտպանական հնարավորությունների վրա:




