

ԱԺ այսօրվա նիստը խորհրդարանի փոխնախագահն սկսել է ավտոբուսի պայթյունի և շփման գծում իրավիճակի մասին հայտարարություններով:
Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել երեկ ուշ երեկոյան Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի կապակցությամբ` կատարվածն անվանելով «դժբախտ պատահար »: Նա առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին, նշել է, որ նիստից առաջ խոսել է առողջապահության նախարարի հետ և վերջինից տեղեկացել, որ ծանր վիրավորների վիճակը կայունանում է:
Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է հայտնել, որ դեպքից 12 ժամ է անցել, բայց իրավապահները դեռևս որևէ պաշտոնական վարկած առաջ չեն քաշել: Պատգամավորը կասկածի տակ է դրել նաև պաշտոնական կառույցների վստահելիությունը:
Ես պետական կառույցների ուշադրությունն եմ հրավիրում պաշտոնական տեղեկատվության վստահելիության աստիճանի վրա ՝ ասել է Փաշինյանն ու նկատել, որ հանրությունը նման իրավիճակներում ավելի շատ տեղեկատվություն ստանում է սոցիալական ցանցերից, իսկ պաշտոնական մարմինները 3-4 ժամ հետո հաստատելով գալիս են:
«Երեկ ամբողջ ուժային բոլոր կառույցների ղեկավարները եղել են դեպքի վայրում, ուղիղ և օպերատիվ տեղեկություններ են տարամադրել», — ի պատասխան ասել է Շարմազանովը և հավելել, որ հացը նուրբ է, երբ տեղեկատվությունն ամբողջական լինի, կներկայացվի հանրությանը:
«Երեկ երեկոյան և այսօր գիշերը լարված է եղել նաև շփման գծում: Ադրբեջանը, խախտելով Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին, հրետանու միջոցով կակել է և այնտեղ էլ 2 զոհ ունենք ՝ նիստի սկզբում ասել է Է. Շարմազանովը, նաև նշել, որ խոսել է ԼՂՀ ղեկավարության հետ, ՊԲ-ն լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին և այժմ հարաբերական անդորր է՝ պատգամավորներին տեղեկացրել է ԱԺ փոխնախագահը:
ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանն էլ հիշեցրել է, որ երեկ պատգամավորները փակ քննարկում կազմակերպելու առաջարկ են արել: Դրա անհրաժեշտությունն, ըստ նրա, ապացուցել են նաև գիշերվա իրադարձությունները:




