Հասարակություն

Պայթյունի պահին ավտոբուսում եղել է 9 ուղեւոր եւ վարորդը.ՔԿ

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսի պայթյունից, նախնական տեղեկություններով, կա երկու զոհ։ Այդ մասին լրագրողների հետ զրուցյում ասել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նա նշել է, թե զոհերի ինքնությունը իրավապահներին հայտնի է, սակայն այս պահին չեն հրապարակվի նրանց անունները։

Ըստ Տռուզյանի, պայթյունի պահին ավտոբուսում եղել է 9 ուղեւոր եւ վարորդը։ Վերջինիս այժմ հարցաքննում են, նա էապես չի տուժել։

Դեռեւս հայտնի չեն ավտոբուսի պայթյունի հանգամանքները, դեպքի վայրում աշխատում են փորձաքրեագետներ, քրեագետներ, աշխատանքներ են տարվում, նշանակվել են փորձաքննություններ։

Կարդացեք նաև

Back to top button