Քաղաքական

Վիրահայերն այս տարի որոշել են ձեռնպահ մնալ Թուրքիայի դեսպանատան մոտ ցույցից

gitaelibekyan

Հայոց ցեղասպանության  ոգեկոչման արարողություններ են այսօր տեղի ունեցել Վրաստանի տարբեր  վայրերում:  Սակայն  մայրաքաղաք Թբրիլիսիիում այս տարի  հայ համայնքը որոշել է ձեռնպահ  մնալ Թուրքիայի դեսպանատան առջև անցկացվող ավանդական ցույցից:

«Ելնելով երկրում և տարածաշրջանում այսօր տիրող լարված և բարդ իրավիճակից, հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք սադրանքներից զերծ մնալու համար, Վրաստանի հայ համայնքը որոշում է կայացրել այս տարի ձեռնպահ մնալ թուրքական դեսպանատան մոտ անցկացվող ապրիլի 24-յան ավանդական ցույցից»,- ասված է Վրաստանի հայ համայնքի տարածած հայտարարության մեջ։ Համանքից «Ռադիոլուրին» հայտնել են, որ նման որոշման պատճառը նաեւ անվտանգության նկատառումներն են։

Վիրահայ  համայնքի ներկայացուցիչներն այսօր Թբիլիսիում հավաքվել են Հավլաբարում։ Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի է ունեցել բազմամարդ ակցիան:

Կարդացեք նաև

Back to top button