

Ժամապապահին հանգիստ ենք թողնում, ով մեր բազմնաթիվ հարցերին միայն պատասխանում էր ժպիտով՝ ու շատ կարճ՝ զինվորական հարիր: Շարժվում ենք առաջ ու մտնում խոհանոց: Այսօր հեթապահ է Մարտունի քաղաքից զորակոչված Սերոբ Պետրոսյանը, ով արդեն 22 ամիս է ծառայում է Հայոց բանակում: Ասում է՝ կերակրել է ամբողջ անձնակազմին ու տարածքը հսկող շներին:
Հետո զինվորները ինձ ուղեկցում իրենց իսկ ձեռքով կառուցած մատուռը: Մատուռից դուրս եմ գալիս, ու տեսնում եմ կիթառ: Հարցնում եմ ո՞վ է նվագում՝ կապիտանը, լսում եմ պատասխանը: Իսկ պարոն կապիտանը՝ Դավիթը, գրեթե ամեն երեկո նվագում է զինվորների համար: Ու չնայած երեկոյին դեռ շատ ժամանակ կար, սակայն կապիտան Դավիթը կիթառը վերցնում է ձեռքն ու կողքը հավաքում զինվորներին: Ասում է, որ ամենաշատը կարոտում է 1,5 տարեկան աղջկան, ով դեռ չի գիտակցում, թե հայրը ինչ մեծ գործ է անում, բայց տուն մտնելուն պես՝տեսնելով հայրիկին, ձեռքերը վեր է բարձրացնում ու ասում.« Հայաստան»
Արդեն մի փոքր ուշ, դիրքերում տարածվում է կիթառի հնչյունները ու բարեմաղթանքները՝ մեր բոլոր զինվորների մայրերին առաջնագծից:
Դե բարձրանալ դիրքեր ու հեռանալ այնտեղից առանց կանաչների՝ դա կարծես չգրված օրենք լինի:





