
Ծեծեռնակաբերդի բարձունք է այցելել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Հայաստանի բանակը սպառազինության խնդիր չի ունեցել և այսօր էլ չունի:
«Հայաստանի բանակն ու ոստիկանությունը զինված ուժեր են ու մի մարմին, մեր ոստիկանները այս պահին ծառայություն են կատարում սահմանին, ամեն ինչ չի, որ պետք է բարձրաձայնել, ամեն ինչ չի, որ պետք է սելֆիի մակարդակով անել: Սպառազինության խնդիր չենք ունեցել և չունենք էլ, Կան ուղղակի ինչ որ մի տեղ առավելություններ, ինչ որ մի տեղ թերություններ, և ընդհակառակը գոյություն ունի, որը չի խանգարում ոչ պատերազմելուն, և դիմայակելուն, ոչ էլ առաջ գնալու համար: Մենք ունենք ոգի,դրանում բոլորս համոզվեցինք; Սակայն ա յդ ոգու, միասնության հետ ուենքն ներքին խժդժումներ, որոնք մեր ժողովրդին հարիր չի: Եվ երբ ճակատագրական հարցեր են լուծվում, մի քիչ խաղաղության մեջ պետք է մնանք»:




