«Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը 2013-2015 թվականներին Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացման նպատակով նախատեսում է ծախսել 33 980,7 մլն դրամ։
Ներդրումային այս ծրագրին այսօր հավանություն է տվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։