
տեղադրված 12.50
լրացված 16.50

«Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերն այսօր միացել են Aurora Dialogues /Ավրորա երկխոսություններ / քննարկումներին՝ մտքեր ու տեսակետներ փոխանակելու աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրների ու մարտահրավերների շուրջ: Աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլոտի առաջատարների մասնակցությամբ Երևանի Մատենադարանում կազմակերպված քննարկումների ընթացքին հետևել է «Ռադիոլուրը»:
«Երկու տարի առաջ իմ երազանքն անիրատեսական էր թվում ինձ: Բայց այսօր փաստ է, որ բոլորս հավաքվել ենք այստեղ՝ Երևանի Մատենադարանում, որը աշխարհի բացառիկ հասատատություներից մեկն է», -100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունների կազմակերպած «Ավրորա երկխոսություններ» քննարկումների մեկնարկից առաջ ասաց նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:
«100 կյանք նախաձեռնության շրջանակում մենք կարողացանք հավաքել և ներկայացնել Ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, որոնք այսօր շատ ազդեցիկ են հնչում: Մենք փորձել ենք հրապարակել Հայոց ցեղասպանությանն առնչվող բոլոր փաստաթղթերը, որպեսզի ցույց տանք ճշմարտություը և թույլ չտանք այն մոռացության մատնել: Աշխարհի որ ծայրում էլ ապրենք, միասին մենք կարող ենք փոխել աշխարհը»:
Ավրորա երկխոսություններ, քննարկումների առանցքում մարդասիրական ոլորտի հիմնախնդիրներն էին ողջ աշխարհում: Միջոցառումը մեկնարկեց «Մարդասիրական ինդեքս» հետազոտության արդյունքների հրապարակմամբ: Վեց երկրներում իրականացված հարցման արդյունքները բացահայտում են հասարակության պատկերացումները մարդասիրական հիմնախնդիրնների, առաջնահերթությունների ու լուծման ուղիների վերաբերյալ:
Օրակարգային թեմաների ցանկում փախստականների համաշխարհային ճգնաժամն էր, մարդասիրության գործում կանանց դերը և ճգնաժամերի լուսաբանումը: Արձանագրվեց, որ փախստականների խնդիրն այսօր ամենացավոտներից է գրեթե ողջ աշխարհում: Փախստականների թիվը տարեց տարի աճում է, նրանց իրավունքները՝ շարունակաբար ոտնահարվում: «Հայաստանում փախստականների թեման չափազանց ցավոտ է»,- քննարկման մասնակիցներին ուղղված իր խոսքում նշեց է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխվածներն այն մարդկանց թոռներն ու երեխաներն են, ովքեր Հայոց ցեսապանության ժամանակ անցել են այդ նույն սիրիական անապատով: 100 տարի հետո կարծեք ամեն ինչ կրկնվում է: Մենք պետք է հարց տանք, թե որքան երկար այդ ամենը պետք է շարունակվի: Սիրիացի փախստականները հեշտությամբ են ինտեգրվում Հայաստանում: Մենք՝ որպես կառավարություն փորձեցինք ձեռք մեկնել և օգնել նրանց: Որպես հասարակություն մենք պետք է փորձենք հասկանալ նաև թե այս ոլորտում որոնք են մեր սխալները»:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որն ինչպես նշեց կանցկացվի յուրաքանչյուր երկրորդ տարին՝ դառնալով քննարկումնեևրի ու երկխոսությունների հարթակ ցեղասպանություն ապրած բոլոր ժողովուրդների համար:




