Միջազգային

Մահացել է երգիչ Փրինսը

57 տարեկանում մահացել է երգիչ Փրինսը: Նրան գտել են մահացած Մինեսոտայի Շանհասեն քաղաքի ձայնագրման իր ստուդիայում:

Երգչի մահը Associated Press-ում հաստատել է նրա մամլո քարտուղարը: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ կատարվում է մահվան հանգամանքների հետաքննություն:

Ամերիկացի երգիչ Փրինս Ռոջերս Նելսոնը մահվանից 6 օր առաջ բուժվել է թմրանյութերի գերդոզավորումից: Այս մասին հայտնում է TMZ-ը:

Պարբերականի տեղեկությամբ՝ ապրիլի 15-ին Փրինսի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մոլինում (Իլինոյս նահանգ): Կարճ հոսպիտալացումից հետո երգիչը հաջորդ օրն արդեն համերգ է ունեցել: Այն ժամանակ նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ երգիչը գրիպով է հիվանդ: TMZ-ի աղբյուրների պնդմամբ՝ հոսպիտալացման իրական պատճառը եղել է թմրանյութերի գերդոզավորումը:

Նշվում է, որ Մինեսոտա նահանգի իշխանությունները փորձում են ձեռք բերել Մոլինի հիվանդանոցի տեսագրությունները՝ մահվան ստույգ պատճառը պարզելու համար:

Կարդացեք նաև

Back to top button