Քաղաքական

Վերջին 100 տարում ոչինչ չի փոխվել՝ ասում է պոլսահայ գործիչը

lenabadeyan

Վերջին օրերին հաճախակի են զուգահեռներ անցկացվում 100 տարի առաջ կատարվածի եւ ընդամենը մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցածի միջեւ: Դասերը, որ պետք է քաղեինք մեր պատմությունից, մի քանիսն են, ասում են պատմաբանները: Հայերն այսօր Թուրքիայում կազմում են ազգային ամենամեծ փոքրամասնությունը։ Բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ իրականում Թուրքիայի հայերը ապրում են մշտական վախի մթնոլորտում։ «Թուրքիայում անգամ քրդերին ասում են հայից ծնված». պոլսահայ համայնքի ներկայացուցչի այս նախադասությունն առանց մեկնաբանության էլ արդեն ցույց է տալիս թե որքանով են մեր հարեւանները փոխվել անցած 100 տարվա ընթացքում:   

 

Հայոց ցեղասպանության 101-րդ տալելիցին ընդառաջ ապրիլյան նոր իրադարձությունների ժամակ պարզվեց, որ այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, մեր հարեւանների ձեռագիրը՝ նույնպես: Ապրիլի սկզբին ադրբեջանցիները կրկնեցին նույն վայրագությունները խաղաղ բնակիչների եւ զինվորների նկատմամբ, ինչ 100 տարի առաջ արել էին թուրքերը: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը խոստովանում է, որ տարիների ընթացքում այդպես էլ չկարողացանք միջազգային հանրությանը դեմքով շրջել դեպի մեզ:

Վերջին օրերին հաճախակի են զուգահեռներ անցկացվում 100 տարի առաջ կատարվածի եւ ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցածի մչիջեւ: Դասերը, որ պետք է քաղեինք մեր պատմությունից, մի քանիսն են, ասում է պատմաբանը՝ թվարկելով արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքի հասցեականություն եւ արդյունավետություն, հայ ժողովրդի միասնականություն, ազգային բանակի հզորացում ու զինվածության մակարդակի խիստ բարձրացում: Միջազգային հարթակներում էլ աշխատանքի ուղղությունը պետք է փոխենք՝ ասում է Էդիկ Մինասյանը: «Ճանաչումից հատուցում». սա է Հայաստանի անվտանգության երաշխիքը՝ համոզված է նա՝ պնդելով, որ պետք է ունենանք մշակված գործունեության ծրագիր՝ համապատասխան իրադրությունից օգտվելու համար:

Թուրքիայի հայ համայնքը այս գործում որեւէ օգնություն եւ ակտիվ դերակատարում չի կարող ստանձնել՝ խոստովանում է պոլսահայ համայնքի անդամ Տիրան Լոքմագյոզյանը: «Ցանկացած այդպիսի քայլ կդիտվի որպես դավաճանություն, երկու քարի արանքում ենք»,- ասում է Լոքմագյոզյանը՝ նշելով, որ Թուրքիայում հայերի հանդեպ վատ վերաբվերմունքի մասին այնտեղի հայերը խոսում են միայն այն ժամանակ, երբ հաստատվում են այլ երկրներոււմ: Բայց կրկին՝ պատմությունների ժամանակ խնդրում են թաքցնել անունները՝ Թուրքիայում մնացած հարազատների մասին մտահոգությունից ելնելով:

Հայերն այսօր Թուրքիայում կազմում են ազգային ամենամեծ փոքրամասնությունը, բայց ցանկացած հարցում փորձում են զգուշանալ, նույնիսկ՝ սովորական շփումներում: Ի դեպ՝ Տիրան Լոքմագյոզյանի ամենաշատ օգտագործած բառը հենց <զգուշանալն> է: Զգուշանում են նույնիսկ ապրիլի 24-ի կապակցությամբ կազմակերպվող երթին մասնակցող թուրքերից, որոնք առանջին հայացքից հայամետ դիրքորոշում ունեն: Լոքմագյոզյանը համոզված է, իրականում թուրքերի նոր սերունդը չի փոխվել:

«Պետք է զգուշանանք այն մարդկանցից, ովքեր հայանպաստ կեցվածք ունենալով հանդերձ չեն խոսում ցեղասպանությունից, չեն խոսում հատուցումից: Մեզ էլ ուզում են համոզեն՝ եկեք ցեղասպանություն բառը հանենք մեր բառապաշարից, ուրիշ մի բան ասենք: Թուրքիան կարող է այն ժամանակ ընդունի դա եւ ներողություն խնդրի ու հայերն էլ պետք է դրանով բավարարվեն: վերջին տարիների տեսնում ենք՝ թուրքերը ցույց են անում ի նպաստ հայերի ու կարծում են ամեն ինչ լավ է, ամեն ինչ փոխվել է Թուրքիայում: Ոչ, 100 տարի առաջ նույնպես էինք ասում մենք՝ թուրքերը փոխվել են, երիտասարդ թուրքերն այլեւս քաղաքակիրթ են, մեզ հետ նստում են, խոսում են, տարբեր լեզուներ գիտեն, այլեւս բարբարոս չեն: Տեսանք արդյունքը»:

Տիրան Լոքմագյոզյանը արձանագրում է՝ պոլսահայ մամուլը ազատ չէ, Հրանտ Դինքից հետո այդ տեղն այլեւս ոչ մեկը չկարողացավ զբաղեցնել:  Իսկ այն երեք պատգամավորը, որ հայտնվել են Թուրքիայի խորհրդարանում, գործնականում ոչինչ չեն կարող անել հայ համայնքի համար: Ավելին՝ իշխանական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ցուցակով ընտրված հայ պատգամավորն արդեն աչքի է ընկել իր հակահայ քայլերով: «Ցավոք, իմ ընկերն էր»,- ասաց պոլսահայ համայնքի ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

Back to top button