

Գարնանային ավելցուկային սելավային հոսքերը կառավարության որոշմամբ անվճար կտրամադրվեն գյուցացիական տնտեսություններին: ՀՀ ջրային տնտեսության պետական կոﬕտեի նախագահ Արամ Հարությունյանի տեղեկացմամբ, սելավային ջրերը կուղղվեն 121 համայնքների շուրջ 46 հազար ջրօգտագործողներին:
«Մայիսի ընթացքում գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու համար մայր ջրանցքների ﬕջոցով բեռնաթափող, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքում առաջացած ավելցուկային ջուրն առանց հասույթի տրամադրելու ենք գյուղացիներին: Այդ ջրով շուրջ 80 հազար հողատարածք մայիսին կոռոգվի: Ներկայում ևս ջրի լուրջ պահանջարկ կա, և աﬔն օր 8 մլն խորանարդ ﬔտր ջուր ենք մատակարարում գյուղացիներին»,-հստակեցրել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոﬕտեի նախագահը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ «Այս քայլը գործադիրն իրականացնում է աﬔն տարի և դրանով աջակցում գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին: Կարծում եմ, որ արդար քայլ է, և ջուրն անվճար ենք տրամադրում, առանց հասույթ ձևավորելու»:




