Հասարակություն

Վաղը տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական արտադրանքի

alisagevorgyan

«Հանուն օրենքի» հասարակական շարժման նախաձեռնությամբ կառավարության շենքի առաջ վաղը տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքների: «Դեմքով դեպի ելքը, հրաժարում սատանայից». ակցիայի գաղափարն այսպես է ձևակերպում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա համոզմամբ՝  թուրքական ապրանքներից հրաժարվելով մենք ոչ քաղցած կմնանք, և ոչ էլ մերկ, փոխարենը՝ բարձր կպահենք մեր ազգային արժանապատվությունն ու կնպաստենք տեղական արտադրության զարգացմանը:

 

«Թուրքական ապրանքներով ողողված հայկական շուկայի պատկերը մեզ միշտ մտահոգել է, բայց քառօրյա պատերազմից հետո այս խնդիրը դարձավ օրակարգային»,- ասում է «Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքների» նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը։ Նրա խոսքով՝ հայկական շուկան կորցնելով թուրքական արդյունաբերությունը, իհարկե, մեծ ցնցում չի ապրի, բայց մենք կպահպանենք  մեր ազգային արժանապատվությունն ու դեմքը: Նախաձեռնության անդամ  Ծովինար Կոստանյանին առավել մտահոգում է թուրքիայից ներմուծվող սննդամթերքի խնդիրը։ Թուրքական ապրանքներին ոչ ասելու համար տնտեսագաետ Թաթուլ Մանսերյանը ևս բազմաթիվ հիմնավորումներ ունի, որոնցից  տնտեսական գործոնն է նախ կարևորում։ Տնտեսագետի բնորոշմամբ՝   թուրքական ապրանքներից հրաժարվելով մենք ոչ քաղցած կմնանաք, և ոչ էլ մերկ, փոխարենը՝ բարձր կպահենք մեր արժանապատվությունն ու կնպաստենք տեղական արտադրության զարգացմանը:

Ի դեպ՝ շատերի համոզմամբ՝  թյուր է այն տեսակետը, թե թուրքական ապրանքներն ավելի էժան են և որակով: «Դա ընդամենը հաջողված գովազդ է»,- նկատեց զրուցակիցներիցս մեկը, ում համոզմամբ՝ ցանկության դեպքում միշտ էլ հնարավոր է գտնել այլընտրանք: Այլընտրանք՝ նաև տեղական պիտակով։

Կարդացեք նաև

Back to top button