Հասարակություն

«Դուրս մեր գրպանից»- ը դադարեցնում է ակցիաները՝ դիմելով իրավական միջոցների

arminegevorgyan

Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ որոշել են առայժմ բողոքի ակցիաներ չիրականացնել՝ ընդդեմ արագաչափ սարքերի, կարմիր գծերի տուգանքների: և  տակտիկական որոշում է ընդունել՝ ավելի շատ փորձել նեղել իրավական դաշտում: Պատրաստվումմեն դիմելու են ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով՝ պահանջելով վերանայել «Security dream» ընկերության հետ մինչև 2037թ. կնքված պայմանագիրը:

 

«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ որոշել են առայժմ բողոքի ակցիաներ չիրականացնել՝ ընդդեմ արագաչափ սարքերի, կարմիր գծերի տուգանքների: Առայժմ իրավական մակարդակում են շարունակելու իրենց պայքարն ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» եւ «Փարքինգ սիթի» ընկերությունների: Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ նախաձեռնության անդամ  Արսեն Պետրոսյանը  կոչ արեց  իշխանություններին ժամ առաջ վերանայել ճանապարհային տեսանկարահանող սարքերի առկայությունը, տուգանքների չափը, իսկ տուգանքներից գոյացող գումարն ուղղել պաշտպանության նախարարություն:

Նախաձեռնության անդամները պարզել են, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ պայմանագիրը կնքված է մինչեւ 2037 թվականը: Այս ընկերության տնօրենի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2014թ. Ընկերությունն ստացել է 4.4 մլրդ դրամ շահույթ: Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանն նման դիտաևրկում է  անում՝ եթե մենք վերցնենք միայն կարմիր գծերի և  «Սեքյուրիթի դրիմ«  ի մեկ տարվա համախառն եկամուտը,  ապա այն  կազմելու է այնքան, որքան մեր իշխանությունները փորձում են Ռուսաստանից գումար վերցնել զենք գնելու համար:

Նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանն էլ տեղեկացրեց, որ երբեք չեն համախմբվում իշխանության հետ, սակայն այս շրջանում, երբ նախատեսել էին ակտիվ ակցիաներ անել, զերծ կմնան դրանից: Իրենց խորհուրդը  տակտիկական որոշում է ընդունել՝ ավելի շատ փորձել գործել իրավական դաշտում:

Կարդացեք նաև

Back to top button