ՄշակույթՑեղասպանություն 100

«Ամեն».էպիկական դրամա՝ հայ ժողովրդի պատմական ընթացքի մասին

alisagevorgyan
«Ամեն» միջազգային մշակութային նախագծի ստեղծագործական թիմն այսօր հանրությանն է ներկայացրել իր տեսակով և ծավալով աննախադեպ դրամատիկական շոուի հայեցակարգը: Ծրագիրը նվիրվում է Հայոց ցեղասպանության և աշխարհում տեղի ունեցած ու այսօր էլ շարունակվող բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Նախագծի պրեմիերան կկայանա Իտալիայի Վերոնա քաղաքում, հայտնի Arena di Verona-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես:

 

 

«Ամեն», որովհետև այս բառն ընկալելի է աշխարհի բոլոր կրոններում»,-պարզաբանում է ծրագրի երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր  Արաքսյա Մուշեղյանը: Էպիկական դրամա, որը կպատմի հայ ժողովրդի պատմական ընթացքի, նրա ծագման, հավատքի, հոգևոր ու մշակութային արժեքների մասին:

Ներկայացման նպատակն է  ցույց տալ, որ չնայած մեր ողբերգական կորուստներին ու փորձություներին, մենք կարողանաւոմ ենք սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը: Մենք ներկայանում ենք մեր ամենաարժեքավոր զենքով՝ հազարամյակների հարուստ մշակույթով»,-ասում է նախագծի սցենարի հեղինակ Էդուարդ Այանյանը:

«Այս նախագիծը հրաշալի հնարավորություն է ներկայացնելու Հայաստանն իր պատմությամբ ու հարուստ մշակույթով: Խոսելով ցեղասպանության մասին մենք խոսելու ենք հանդուրժողականության մասին, որի պակասի արդյունքում այսօր աշխարհում տեղի են ունենում նոր ցեղասպանություններ»,-ասում է իտալացի պրոդյուսեր Դավիթ Զարդը:

Վերոնայից հետո ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքներում՝ Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք և այլն: «Ամեն» թեմայի շրջանակներում կկազմակերպվեն նաև ցուցահանդեսներ, մշակությանի հանդիպումներ:

Կարդացեք նաև

Back to top button