Տնտեսական

ՀՀ փոխվարչապետ.Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ կամուրջ՝ ԵՄ-ԵԱՏՄ միջեւ

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին:

Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)  կատարած աշխատանքային այցի շրջանակներում     ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին:

Իր ելույթում Վաչե Գաբրիելյանը մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը, ունենալով ԵՄ հետ փոխգործակցության հարուստ փորձ, կարող է յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵՄ– ԵԱՏՄ փոխհարաբերություններում:

Փոխվարչապետ Գաբրիելյանն ընդգծել է, որ Հայաստանը կարելի է դիտարկել որպես մոդել՝ Եվրամիության և տարածաշրջանային տնտեսական միություններին անդամակցող այլ երկրների միջև երկխոսության տեսանկյունից:

Կարդացեք նաև

Back to top button