

Հայստանի օլիմպիական կոմիտեի Գյումրիի գրասենյակում այսօր մեծ շուքով ու գավաթներով են ընդունել գյումրեցի մարզիկներ Նազիկ Ավդալյանին, Տիգրան Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, Աննա Գովելյանին, Քրիստինե Պետրոսյանին, Ստեփան Սարգսյանին, Արմեն Նիկողոսյանին, Արտյոմ Ավետիսյանին ու մարզիչներին: Ընդամենը 16 տարվա ճանապարհ անցած ծանրամարտի կանանց հավաքականը աննախադեպ ցուցանիշներ գրանցեց այս կարճ ժամանակահատվածում: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նոր անակնկալներ է խոստանում արդեն Օլիմպիական խաղերում:





